ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ճապոնական քաղաքի փողոցները «փրփրակալել» են երկրաշարժից հետո

Ճապոնական քաղաքի փողոցները «փրփրակալել» են երկրաշարժից հետո
17.04.2016 | 12:29

Ճապոնիայի հարավարևմտյան Ֆուկուոկա քաղաքի փողոցները երկրաշարժից հետո ծածկվել են խիտ սպիտակ փրփուրով: Փրփուրը գոյացել է շաբաթ օրը առավոտյան՝ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներից մի քանի ժամ անց, որոնք գրանցվել են Կումամոտո քաղաքից 1 կմ հեռավորության վրա: Ֆուկուոկան գտնվում է երկրաշարժերի շարքի էպիկենտրոնից 90 կմ հեռավորության վրա:
Պարզվել է, որ փողոցներում հայտնված փրփուրը եղել է հրդեհաշիջման միջոց, որը շաբաթ երեկոյան հոսել է հատուկ պահեստներից:
Կյուսյու կղզում երկու հզոր երկրաշարժերից հետո Ճապոնիայի հազարավոր բնակիչներ գիշերն անցկացրել են անձրևի տակ ժամանակավոր կացարաններում՝ հայտնում է BBC-ն: 240 հազար մարդ ստիպված է եղել լքել երկրաշարժի գոտին՝ մտավախություն ունենալով, որ ուժեղ անձրևները կարող են առաջացնել սողանքներ: Հինգշաբթի և շաբաթ օրերի երկրաշարժերի պատճառով մահացել է 40 մարդ, մոտ 2 հազար մարդ ստացել են վնասվածքներ, 200-ի վիճակը ծանր է:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ